Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ
05/12/2011 17:03
Կիսվել

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է շուրջ 17%-ով և կազմել 4453.3  մլն ԱՄՆ դոլար (1650.9 մլրդ դրամ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս ամիսների արդյունքներով արտաքին առևտրի ոլորտում ՀՀ հիմնական գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 12.8%-ով և կազմել 893.4 միլիոն դոլար: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի ավելի քան 20%-ը:  

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին տաս ամիսներին աճել է շուրջ 12%-ով և կազմել 1187.2 միլիոն դոլար:  Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում առևտրաշրջանառության ծավալնների զգալի աճ է գրանցվել ԱՊՀ անդամ երկրներից Ղազախստանի հետ: Այս երկրի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն այս տարի աճել է ավելի քան 3 անգամ և կազմել 28.4 միլիոն դոլար:

Միևնույն ժամանակ, Ուկրանիայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 3.4%-ով (Ուկրաինային բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 4.4%-ը): ԱՊՀ անդամ մյուս երկրների, մասնավորապես, Թուրքմենստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը հաշվետու ամիսներին նվազել է 9.6%-ով, իսկ Բելառուսի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կրճատվել է 5%-ով:  

Հաշվետու ամիսների արդյունքներով ԱՊՀ անդամ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 26.7%-ը:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65