
ՇՎԵԴԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱԳՈՏՈՒՆ
Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` Շվեդիան հետաձգել է Եվրագոտուն իր անդամակցության հարցը: Այս երկրի բնակչության վրա վատ տպավորություն է գործում Եվրագոտւ ներկայիս պարտքային ճգնաժամը, որի արդյունքում «անդամակցությանն» աջակիցների թիվը խիստ նվազել է: Նոյեմբեր ամսվա արդյունքներով Շվեդիայի բնակչության միայն 10%-ն է կողմ Եվրագոտուն երկրի անդամակցությանն ու եվրոն որպես ազգային արժույթ ընդունելուն:
2011 թվականն, ամենայն հավանականությամբ, Շվեդիան կամփոփի բյուջեի ավելցուկով: Ըստ կանխատեսումների` այս երկրի բյուջեին դեֆիցիտ չի սպառնում մինչև 2013 թվականը: