ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 6 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (անձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 6 մլրդ 784 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 434 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 350 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 966 997 972 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 16.3922 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4100 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: