Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ, ԿՈՌՈՒՊՑԻԱ
12/12/2011 15:07
Կիսվել

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ, ԿՈՌՈՒՊՑԻԱ

Այսօր մարդկությանն առավել հուզող հարցերն են աճող գործազրկությունն, աղքատությունն ու կոռուպցիան: Այս մասին են վկայում աշխարհի 23 երկրներում կազմակերպված «Խոսում է աշխարհը» (The World Speaks) ամենամյա հետազոտության արդյունքները:

Այսպես, BBC-ի կողմից կազմակերպված հետազոտության շրջանակներում հարցումներ են իրականացվել շուրջ 11 հազար մասնակիցների շրջանում: Վերջիններիս տրվել է տարաբնույթ խնդիրների ցանկ` առաջարկելով առանձնացնել այն թեմաներն ու հարցերը, որոնք վերջին ժամանակաշրջանում առավել հաճախ են քննարկել իրենց բարեկամների ու ընկերների շրջանում:

Արդյունքում, հարցմանը մասնակցածների 18%-ը որպես առավել հուզող խնդիր նշել է գործազրկությունը: Հատկանշական է, որ 2009 թվականի համեմատությամբ գործազրկությունը որպես առաջնային խնդիր առանձնացրած մարդկանց թիվն աճել է շուրջ 6 անգամ: Միևնույն ժամանակ, կոռուպցիան որպես գլոբալ մակարդակի առաջնային խնդիր նշել է հարցման մասնակիցների 25%-ը, իսկ աղքատությունը` յուրաքանչյուր 5-րդը (20%): Պարենային ապրանքների և Էներգետիկ ռեսուրսների գների աճը որպես առաջնային խնդիր առանձնացրել է հարցվածների 18%-ը:

Նշենք, որ  ըստ հարցման արդյունքների` գործազրությունն առավել քննարկվող թեմա է Իսպանիայում, Մեքսիկայում, Թուրքիայում, Նիգերիայում, Գանայում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Չինաստանի բնակիչներն առավել հուզող խնդիր են համարել պարենային ապրանքների գների աճը, իսկ Հնդկաստանի, Ինդոնեզիայի ու Պերուի բնակիչները` կոռուպցիան:

Լատինական Ամերիկայի երկրների համար առաջնային խնդիրը հանցագործությունն է, իսկ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ֆրանսիայում առավել հաճախ քննարկվում է համաշխարհային տնտեսության ընդհանուր իրավիճակը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6