ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Այսօր` դեկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26116127 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 633 մլն դրամ, որից մրցակցային` 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 53 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 533 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 508 065 589 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7076 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0901 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: