Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Forbes. 2022-ին ամենամեծ եկամուտներ ստացած ֆուտբոլիստները
12/01/2023 15:54
Կիսվել

Forbes. 2022-ին ամենամեծ եկամուտներ ստացած ֆուտբոլիստները

2022-ին Քաթարում անցկացվեց ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Սա առաջինն էր, որ անցկացվեց Արաբական աշխարհում՝ մեծ մասամբ իսլամադավան միջավայրում և 2002 թվականի Ճապոնիա-Հարավային Կորեա համատեղ հյուրընկալումից ի վեր երկրորդը, որն անցկացվեց Ասիա աշխարհամասում։ Սա նաև ամենածախսատարն էր առաջնության պատմության մեջ. կազմակերպման ու անցկացման ծախսերը գերազանցել են 220 միլիարդ դոլարը:

Այս առաջնությանը մասնակցեց 32 հավաքական: 2026-ին մասնակիցների թիվը կավելանա՝ դառնալով 48:

Այս առաջնությունը որոշ ֆուտբոլիստների համար շրջադարձային եղավ: Մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ այս առաջնությամբ ավարտեցին ակտիվ կարիերան, չնախատեսված արդյունքներ գրանցեցին որոշ հավաքականներ, որոնց եզրափակչում հանդիպելը թվում էր միանշանակ, սակայն պարտվեցին այնպիսի հավաքականների, որոնց առաջխաղացումը քիչ հավանական էր թվում:

Եվ այսպես, ֆուտբոլային փառահեղ տոնն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով: Դրամատիկ խաղում Լիոնել Մեսսին բացեց Ֆրանսիայի հետ խաղի հաշիվն, ապա հերթական հակագրոհը Մեսիի փոխանցմամբ իրացրեց Անխել դի Մարիան: Երբ թվում էր՝ ամեն ինչ պարզ է, երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Կիլիան Մբապեն՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Նյարդերի համառ կռվում հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում երկու թիմերն էլ մեկական գոլ գրանցեցին: Այս խաղում ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն հեթ-տրիկ ձևակերպեց: Այս ԱԱ-ում նա դարձավ 8 գոլի հեղինակ: Այսպիսով նա դարձավ բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, որը 4 գնդակ է խփել Մունդիալների եզրափակիչներում:

Խաղը շարունակվեց 11-մետրանոց հարվածաշարով, որի արդյունքում հաղթեցին հարավամերիկացիները: Ի դեպ, Արգենտինան առաջնության չեմպիոն է դարձել նաև 1978-ին և 1986-ին, իսկ Ֆրանսիան՝ 1998-ին և 2018-ին:

Այս առաջնությամբ մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներ բարձրացան: Բայց այժմ ներկայացնելու ենք Forbes-ի վարկածով 2022-ին ամենաբարձր վարձատրված ֆուտբոլիստներին: Ի դեպ, այս թվերը չեն ներառում հարկերը և գործակալական վճարները:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն 2022-ին աշխատել է 29,73 միլիոն եվրո, որից 25,63 միլիոն եվրոն նրա ֆուտբոլային եղամուտն է, մնացածը գոյացել է այլ աղբյուրներից:

«Վիսել Կոբե»-ում կարիերան շարունակող «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան աշխատել է 30,75 մլն եվրո, որից ֆուտբոլային եկամուտ է 25,6 միլիոն եվրոն:

Ութերորդ տեղում «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Էդեն Ազարն է: Նրա 31,78 միլիոն եվրո եկամուտից 27,6 միլիոնը ֆուտբոլային է:

Յոթերորդ հորիզոնականում «Բարսելոնա»-ի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին է: Կապտանռնագույնների լեհ խաղացողը 2022-ին աշխատել է 35,88 միլիոն եվրո, որից 27,6 միլիոնը նրա եկամուտն է ֆուտբոլից:

«Մանչեսթեր Սիթի»-ից Էրլինգ Հոլանդի տարվա եկամուտը 39,98 միլիոն եվրո է կազմել: Ֆոտբոլում նա աշխատել է 35,8 միլիոն եվրո:

Հինգերորդ ամենաբարձր եկամուտն ունեցող ֆուտբոլիստը «Լիվերպուլ»-ի 30-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահն է: Եգիպտացին 2022-ին 54,33 միլիոն եվրո եկամուտ է ունեցել, որից 35,8 միլիոն եվրոն նա աշխատել է ֆուտբոլում:

Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական «ՊՍԺ»-ի ռմբարկու Նեյմարը տարվա ընթացքում աշխատել է 89,19 միլիոն եվրո, որից 56,4 միլիոն եվրոն նա աշխատել է խաղադաշտում, իսկ 32,8 միլիոնը՝ այլ աղբյուրներից:

Ամենամեծ եկամուտներն ունեցող ֆուտբոլիստների եռյակը բացում է Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջերս հայտնի դարձավ, որ 37-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը խզել է և կարիերան կշարունակի արաբական «Ալ-Նասր»-ում: 2022-ին ֆուտբոլիստն աշխատել է 102,5 միլիոն եվրո, որից ֆուտբոլային եկամուտ է միայն 41 միլիոնը: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Կարիերայի ընթացքում նա խաղացել է պորտուգալական «Սպորտինգ»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսպանական «Ռեալ Մադրիդ»-ում և իտալական «Յուվենտուս»-ում։ Նա հինգ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ՝ Անգլիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։ Ի դեպ, ավելի վաղ «Բիզնես 24»-ը հրապարակել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն բազմամյա համագործակցություն է կնքել Binance կրիպտոարժույթի բորսայի հետ՝ իր NFT-ները թողարկելու համար:

Ամենաբարձր եկամուտն ունեցող երկրորդ ֆուտբոլիստն աշխարհում Լեո Մեսսին է: Ռմբարկուն Արգենտինայի ազգային հավաքականի ավագն է, իսկ ակումբային կարիերան անցկացնում է ֆրանսիական «ՊՍԺ»-ում:  Նրա եկամուտները 2022-ին կազմել են 123 միլիոն եվրո, որից 66,6 միլիոնը նա աշխատել է ֆուտբոլում: Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, մասնավորապես՝ «Ալ-Հիլալ»-ում, որը «Ալ-Նասր»-ի գլխավոր մրցակիցն է, որտեղ էլ իր կարիերան շարունակելու է Ռոնալդուն:

Եվ այսպես, 2022-ի ամենաբարձր եկամուտն ունեցել է Ֆրանսիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Մունդիալ 2022-ից հետո կտրուկ բարձրացել է: Հիշեցնենք՝ այս ԱԱ-ում նա 8 գոլ է հեղինակել՝ դառնալով բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, որը 4 գնդակ է խփել Մունդիալների եզրափակիչներում: Նա ճանաչվել է նաև ԱԱ լավագույն ռմբարկու՝ ստանալով «Ոսկե խաղակոշիկ»: 2022-ին երիտասարդ ֆուտբոլիստի եկամուտները կազմել են 131,2 միլիոն եվրո, որից 112 միլիոն եվրոն զուտ ֆուտբոլային եկամուտներ են, իսկ 19,8 միլիոնը գոյացել է այլ աղբյուրներից:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98