
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ. «ՃԳՆԱԺԱՄԻ 2-ՐԴ ԱԼԻՔՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է»
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն սկսվել է: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախկին փոխվարչապետ և Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը` նշելով, որ դժվար է կանխատեսել ներկայումս համաշխարհային տնտեսությունում ընթացող ճգնաժամային գործընթացների բնույթը ու դրանց արդյունքը, սակայն այն փաստը, որը տեղի կունենա ընդհանուր տնտեսական իրավիճակի վատթարացում, միանշանակ է: Ռուսական ռադիոկայաններից մեկին տված իր հարցազրույցում Ալեքսեյ Կուդրինը փաստել է, որ հաջորդ տարի ամբողջ աշխարհում սպասվում է տնտեսական ակտիվության անկում, ինչի պայմաններում, ըստ նախկին պաշտոնյայի, սպասվում է նաև նավթի համաշխարհային գների զգալի նվազում: