ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Կառավարության հավանությանն է արժանացել «Մաքուր արտադրության» հայեցակարգը, որը նպաստելու է քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարմանը, էկոլոգիապես մաքուր արտադրության ներդրմանը, ինչպես նաև արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացմանը։
Միևնույն ժամանակ, նախկինում ընդունված մեկ այլ որոշման մեջ կատարելով լրացումներ` կառավարությունն ակնկալում է հասնել վնասակար նյութերի արտանետումների նորմավորման (սահմանափակման) գործընթացի բարելավմանը։