Տնտեսական

USD BUY - 373.50-1.00 USD SELL - 376.50-0.50
EUR BUY - 436.00-1.00 EUR SELL - 441.00-0.50
OIL:  BRENT - 94.26-2.01 WTI - 96.57-1.27
COMEX:  GOLD - 4761.90-0.63 SILVER - 76.32+0.05
COMEX:  PLATINUM - 2065.20-0.76
LME:  ALUMINIUM - 3498.50+1.58 COPPER - 12845.50+1.29
LME:  NICKEL - 17241.00+0.90 TIN - 47987.00+0.63
LME:  LEAD - 1922.00-0.26 ZINC - 3333.00+0.18
FOREX:  USD/JPY - 159.19+0.05 EUR/GBP - 1.172+0.22
FOREX:  EUR/USD - 1.172+0.22 GBP/USD - 1.3458+0.26
STOCKS RUS:  RTSI - 1115.41+0.27
STOCKS US: DOW JONES - 47916.57-0.56 NASDAQ - 22902.89+0.35
STOCKS US: S&P 500 - 6816.89-0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 56924.11+1.84 TOPIX - 3739.85-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.54+0.55 SSEC - 3986.22+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 10600.53-0.03 CAC40 - 8259.60+0.17
STOCKS EUR:  DAX - 23803.95-0.01
10/04/2026  CBA:  USD - 375.73-0.33 GBP - 504.79+1.02
10/04/2026  CBA:  EURO - 440.09+1.23
10/04/2026  CBA:  GOLD - 57532-413 SILVER - 894.83-33.79
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ՌԻՈ+20» ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19/12/2011 10:13
Կիսվել

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ՌԻՈ+20» ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) ընդլայնված նիստ: Ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք շարունակում ենք մի գործընթաց, որի նպատակն է ապահովել 2012թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը:  Ակնհայտ է` որպես նորանկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետության համար կայուն զարգացման գաղափարների ներդաշնակեցումը կապված էր որոշ դժվարությունների հետ: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին` Հայաստանում 2000-ական թթ. ակտիվացավ կայուն զարգացման սկզբունքների ներդրումը: Վերջերս Հայաստանը ՄԱԿ-ի կառույցների կողմից գնահատվեց որպես կայուն զարգացման միտումներին համապատասխանող երկիր, և մեզ համար սա չափազանց կարևոր գնահատական է, որովհետև, ըստ էության, գնահատվում է մեկ տասնամյակից ավելի մեր իրականացրած ծրագրերի արդյունքը»: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայումս ծավալվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին համընդհանուր նախապատրաստական գործընթացը, որի նպատակն է գնահատել անցած տարիների աշխատանքը, վերլուծել առկա հիմնախնդիրներն ու դրանց պատճառները և առաջարկել դրանց լուծման ուղիները, հետագա զարգացման ռազմավարությունը:

Վարչապետը նշել է, որ նշված գագաթաժողովին մեր երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով գործում է համակարգող ազգային հանձնաժողով՝ բնապահպանության և արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև թեմատիկ աշխատանքային խմբեր: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հաստատել է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը և այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցի կազմման ուղղությամբ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի օժանդակությամբ:

Այնուհետև խորհուրդն անցել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ու ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Միխայիլ Պելեահը ներկայացրել են «Կայուն զարգացում և հավասար հնարավորություններ» խորագրով 2011 թ. գլոբալ մարդկային զարգացման զեկույցը: Նրանք նշել են, որ զեկույցն անդրադառնում է կայուն և հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին և ցույց տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին արձանագրված առաջընթացին, աշխարհում բնակչության կենսամակարդակի տարբերությունը շարունակում է աճել:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին մեր երկրի նախապատրաստման գործընթացի վերաբերյալ: Նա անդրադարձել է համակարգող ազգային հանձնաժողովի գործունեությանը և, մասնավորապես, խոսել հանձնաժողովի կազմում թեմատիկ աշխատանքային խմբերի ձեռնարկած քայլերի և դրանց արդյունքների մասին:

Մեկ այլ հարցով քննարկվել է «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցը: ԿԶԱԽ-ի քարտուղար, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը խոսել է նշյալ զեկույցի սկզբունքների և մոտեցումների մասին: Այդ շարքում նա առանձնացրել է կայուն զարգացմանն աջակցության և հնարավոր մարտահրավերների կանխարգելմանն ուղղված գործունեությունը, ազգային և տեղական մակարդակով հարցերը, նվաճումները և առկա հիմնախնդիրները, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում նիստին մասնակցող բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու հարցադրումներն են ներկայացրել արծարծված հարցերի կապակցությամբ:

10/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.73
-0.33
Եվրո (EUR)
440.09
+1.23
Ռուբլի (RUR)
4.8644
+0.0425
Լարի (GEL)
139.4
-0.07
57532
-413
Արծաթ
894.83
-33.79