19/12/2011 10:19
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը նոր առաջարկներով: Բանկի հերթական առաջարկը VISA GIFT քարտն է: Ինչպես տեղեկացնում են Ամերիաբանկի Մամուլի ծառայությունից` Ամանորի շեմին այն կարող է լավագույն նվեր դառնալ ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց համար: Քարտը տրամադրվում է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Նվեր քարտի նվազագույն սահմանաչափը կազմում է 30000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար: VISA GIFT քարտատերը կարող է օգտվել միջազգային VISA ELECTRON քարտի բոլոր առավելություններից, գնումներ իրականացնել աշխարհի ցանկացած կետում, ուր սպասարկվում են VISA ELECTRON քարտեր, ինչպես նաև կատարել on-line վճարումներ: Ամերիաբանկի GIFT քարտը կապահովի նաև նոր հնարավորություններ քարտատիրոջ համար: VISA GIFT քարտատերը հնարավորություն կստանա օգտվել մինչև 50% զեղչերից Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 250 լավագույն կետերում:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
