Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
20/12/2011 10:41
Կիսվել

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` դեկտեմբերի 19-ին, մասնակցել է Հայրենական ապրանք արտադրողների միության ընդլայնված նիստին, որտեղ տեղական ապրանք արտադրողներին ներկայացվել է Հայաստանի արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը:Այս կապակցությամբ վարչապետ Սարգսյանը նշել է, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունից բխող բոլոր որոշումներն իրականացվելու են կառավարություն-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծվող վարչապետին կից խորհրդի համակողմանի քննարկումների արդյունքում: «Ձևավորելու ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր պլատֆորմ, որի միջոցով էլ ապահովելու ենք մեր որոշումների լեգիտիմությունը: Վարչապետին կից խորհրդի կազմում ընդգրկված են լինելու մասնավոր հատվածի, տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ», – պարզաբանել է Տիգրան սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ մեր երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ է հաստատվում նման ծրագիր, որում սահմանվել են այն ճյուղերը, որոնք ունեն մտավոր և արտահանման ներուժ, որոնք կարող են էապես ավելացնել իրենց արտադրական ծավալները: «Այս ռազմավարությունը մի նոր էջ է մեր երկրի տնտեսական պատմության մեջ: Պետությունը պատասխանատվություն է վերցնում ըստ ճյուղային կառուցվածքի օժանդակել մասնավոր հատվածին` ավելացնելու իրենց արտադրական ծավալները և նպաստելու արտահանմանը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակվել է երկու տարվա ընթացքում’ միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ համատեղ: Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է», – նշել է վարչապետը:

Նշենք, որ ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն: Ըստ այս ճյուղերի`ռազմավարությամբ բացահայտվել է մեր երկրի արդյունաբերական ներուժը, գնահատվել, թե ինչպիսի հումքային, մտավոր և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում: Կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը: Ծրագրվում է, որ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Իր հերթին հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ միությունը ողջունում է կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակման նախաձեռնությունը: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց սպասելիքներն այս հարցում լիովին արդարացել են, և տեղական ապրանք արտադրողները գոհունակություն են հայտնում ռազմավարության մշակման կապակցությամբ: Նրա խոսքով` միության ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել արդյունաբերական քաղաքականությունից բխող գործողությունների իրականացման աշխատանքներին` հանդես գալով լրացուցիչ առաջարկություններով և նախաձեռնություններով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52