Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
2011Թ.-ԻՆ FREDA-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԿԱԶՄԵԼ Է 1.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ
20/12/2011 16:42
Կիսվել

2011Թ.-ԻՆ FREDA-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԿԱԶՄԵԼ Է 1.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Այսօր` դեկտեմբերի 20-ին, կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը` հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է FREDA-ի 2011թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին: Նա անդրադարձել է ընթացիկ տարում իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող և 2012թ. ծրագրերին:

Նշելով, որ 2011թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 1.6 մլրդ ՀՀ դրամ` Տիգրան Խանիկյանը մանրամասներ է ներկայացրել կաթնամթերքի արտադրության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության և վերամշակման ոլորտներում իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է ներդրումային ուղեցույց` ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար, և ներկայումս հիմնադրամը քննարկում է նոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման հեռանկարները:

Հաշվետվության վերաբերյալ մտքերի փոխանակությունից հետո խորհուրդը հաստատել է այն: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է հիմնադրամի տնօրենին բանակցություններ վարել պոտենցիալ ներդրողների հետ` լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու և գործունեության ծավալներն ընդլայնելու նպատակով:

Այնուհետև քննարկվել և հավանության են արժանացել նաև FREDA-ի 2012թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հաստիքացուցակը և 2012 թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:

Մեկ այլ հարցով արծարծվել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության թեկնածության հարցը: Նիստում որոշվել է մեկ տարով վերահաստատել FREDA-ի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37