ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է ԵՎՍ 249 ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ
Այսօր` դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև 2011թ. օգոստոսի 27-ին և նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրերի համաձայն Հայաստանին որպես նվիրատվություն փոխանցված 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը նվիրաբերել Երևան քաղաքին։