Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 66.85-0.43 WTI - 63.33-0.28
COMEX:  GOLD - 3618.00+0.85 SILVER - 41.56+1.29
COMEX:  PLATINUM - 1393.30-2.68
LME:  ALUMINIUM - 2591.50-0.75 COPPER - 9898.00+0.14
LME:  NICKEL - 15236.00-1.31 TIN - 34556.00-1.13
LME:  LEAD - 1985.50-0.90 ZINC - 2843.50+0.39
FOREX:  USD/JPY - 148.19-0.04 EUR/GBP - 1.1671+0.15
FOREX:  EUR/USD - 1.1671+0.15 GBP/USD - 1.3451+0.20
STOCKS RUS:  RTSI - 1113.54-0.34
STOCKS US: DOW JONES - 45621.29+0.77 NASDAQ - 21707.69+0.98
STOCKS US: S&P 500 - 6502.08+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 43018.75+1.03 TOPIX - 3105.31+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 25417.98+1.43 SSEC - 3812.51+1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9216.87+0.42 CAC40 - 7698.92-0.27
STOCKS EUR:  DAX - 23770.33+0.74
05/09/2025  CBA:  USD - 382.77+0.52 GBP - 515.9+1.96
05/09/2025  CBA:  EURO - 447.46+2.1
05/09/2025  CBA:  GOLD - 43642-62 SILVER - 504.13+1.98
DAIMLER. ՓՆՏՐՎՈՒՄ Է ՉԻՆԱՑԻ ՆԵՐԴՐՈՂ
23/12/2011 10:10
Կիսվել

DAIMLER. ՓՆՏՐՎՈՒՄ Է ՉԻՆԱՑԻ ՆԵՐԴՐՈՂ

Ավտոարտադրության ոլորտում առաջատար գերմանական Daimler ընկերությունը, որը ներկայացնում է Mercedes-Benz ավտոմոբիլային բրենդը, փնտրում է չինացի ներդրող, ով պատրաստ է գնել ընկերության բաժնետոմսերի 5-10%-ը: Այս կերպ Daimler-ը ցանկանում է առաջ անցնել իր հիմնական մրցակից BMW ընկերությունից` դառնալով «պրեմիում» դասի ավտոմեքենաների վաճառքի ծավալով չինական ավտոշուկայի առաջատարներից մեկը:

Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները` Daimler-ի ֆինանսական տնօրեն Բոդո Ուբերը հավանական ներդրողին գտնելու նպատակով արդեն իսկ համագործակցում է ներդրումային բանկերից մեկի հետ: Չի բացառվում, որ Daimler-ի նոր բաժնետեր կարող է դառնալ չինական China Investment Corp. հիմնադրամը:

Հատկանշական է, որ վերջին տարիների իր զարգացումներով չինական ավտոշուկան, որն արդեն իսկ խոշորագույնն է աշխարհում, դարձել է խոշոր ավտոարտադրող ընկերությունների համար «եկամտի ցանկալի աղբյուր»:

Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների արդյունքներով Չինաստանում «պրեմիում» դասի ավտոմեքենաների վաճառքի ծավալով առաջատար է Audi-ն: Այս ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում չինական ավտոշուկայում իրացրել է 283.6 հազար ավտոմեքենա: Երկրորդ տեղում BMW-ն է (200.6 հազար ավտոմեքենա), երրորդ տեղում`  Mercedes-ը (170.1 հազար ավտոմեքենա):

05/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.77
+0.52
Եվրո (EUR)
447.46
+2.1
Ռուբլի (RUR)
4.7
-0.0052
Լարի (GEL)
142.16
+0.22
43642
-62
Արծաթ
504.13
+1.98