
ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 1 ՄԼՐԴ 212 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Այսօր` դեկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13263122 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 412 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 410 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 2 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 212 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 179 096 906 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0395 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4070 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: