Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 38.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
26/12/2011 15:45
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 38.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 758.7 մլրդ դրամ` 89.7%-ով ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագիրը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 796.8 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության տարեկան ծրագրի 84.4% կատարողական: ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանմամբ` հաշվետու ժամանակահատվածում ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.9%-ով կամ շուրջ 68.5 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Միևնույն ժամանակ, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերն աճել են 7.3% ով կամ 54.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շենքերի և շինությունների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման,  կենսաթոշակների, այլ ծախսերի, պետական պարտքի սպասարկման և դրամաշնորհների ծախսերի աճով:

Արդյունքում, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 38.1 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 39%-ը: Նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 24.5 մլրդ դրամ:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 46.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -8.7 մլրդ դրամ:

Նշենք նաև, որ առանց արտաբյուջետային միջոցների ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 741.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 780.6 մլրդ դրամ` ապահովելով համապատասխանաբար 89.9% և 85.1% կատարողական:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52