28/12/2011 11:43
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Իտալիայի կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները «պարտադրել են» այս երկրի բնակչությանը կրճատել Սուրբ Ծննդյան և Ամանորի ծախսերն ու անցում կատարել «տնտեսող քաղաքականությանը»: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունն` Իտալիայի մանրածախ առևտրի ոլորտը ներկայացնող ընկերություններն այս տարի գրանցել են նախատոնական գնումների ակտիվության զգալի անկում: Արդյունքում, այս ընկերությունների «նախատոնական» եկամուտները նվազել են և հասել վերջին շուրջ 10 տարիների կտրվածքով իրենց ամենացածր մակարդակին: Հասույթի առավել մեծ անկում`ավելի քան 30%, գրանցել են հագուստի առևտրով զբաղվող ընկերությունները:
Հատկանշական է, որ այս տարի, նախորդ 5 տարիներին գրանցված միջին ցուցանիշի համեմատությամբ, իտալացիներն իրենց նախատոնական ծախսերը` մեկ մարդու հաշվով, կրճատել են շուրջ 48 եվրոյով:
Կանխատեսվում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, իտալական նախատոնական առևտրի ծավալները կկրճատվեն շուրջ 40%-ով:
03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
Արծաթ
580.27
-0.41
16:49 03/11/26
15:49 03/11/26
