ՈՒԳՈ ՉԱՎԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 2.5 ԱՆԳԱՄ
«Վենեսուելայում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքի արդյունքը դրամական արտահայտությամբ կազմում է 10 հազար ԱՄՆ դոլար»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջինիս կառավարման 13 տարվա ընթացքում երկրի բնակչության թվաքանակը 23 մլն-ից հասել է 30 մլն-ի, իսկ ՀՆԱ-ն աճել 2,5 անգամ:
Նշենք, որ այժմ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 6,2 տոկոս, որը երկրի պատմության մեջ համարվում է «լավագույն» արդյունքը: