Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Սաուդյան Արաբիան նախազգուշացրել է նավթի դեֆիցիտի մասին
06/02/2023 18:37
Կիսվել

Սաուդյան Արաբիան նախազգուշացրել է նավթի դեֆիցիտի մասին

Նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցները միայն նավթի դեֆիցիտի կհանգեցնեն պահանջարկի աճի ժամանակաշրջանում, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը:

«Բոլոր այդ պատժամիջոցները, էմբարգոները հանգեցնում են միայն ու միայն մեկ բանի՝ բոլոր տեսակի էներգապաշարների մատակարարումների պակասի, երբ դրանք ամենից շատ են հարկավոր: Դա անհանգստություն է առաջացնում ինձ մոտ»,- մեջբերել է Bloomberg գործակալությունը նախարարի խոսքը:

Նա նշել է, որ թագավորությունը զգուշորեն որոշումներ կընդունի նավթի արդյունահանման վերաբերյալ՝ չնայած վերլուծաբանների այն կանխատեսումներին, որ 2023 թ.-ին Brent տեսակի նավթի գինը, հնարավոր է, գերազանցի մեկ բարելի դիմաց 100 դոլարը՝ պահանջարկի մեծացման պատճառով: «Ես դրան կհավատամ, երբ տեսնեմ, և նոր միայն միջոցներ կձեռնարկեմ», – ասել է նախարարը։

«Եթե մարդիկ այն ժամանակ մեզ վստահեին, մենք չէինք ենթարկվի այն ռիսկերին, որոնց ենթարկվեցինք», – ասել է նա՝ նկատի ունենալով գների կտրուկ աճն այն բանից հետո, երբ հոկտեմբերին ՕՊԵԿ+-ը որոշեց կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով: 2022 թ. դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և G7 երկրների կողմից ռուսական նավթի գնման արգելքը, իսկ 2023 թ. փետրվարի 5-ից՝ նավթամթերքների ներմուծման արգելքը։

Բացի այդ, նույն ժամկետներում սկսել է գործել ռուսական նավթի և նավթամթերքների ծովային փոխադրումների արգելքը, եթե դրանք վաճառվեն սահմանված առավելագույն գնից ավելի բարձր գնով: Նավթի համար գնի վերին շեմն առայժմ սահմանվել է 1 բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով, նավթամթերքի համար՝ 1 բարելի դիմաց 100 դոլարի մակարդակով (դիզելային վառելիքի և բենզինի տեսակների համար)։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58