Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԲԻԶՆԵՍԻ ՄԻԱՅՆ 12%-Ն Է ԿԻՐԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
30/12/2011 11:07
Կիսվել

ՀՀ ԲԻԶՆԵՍԻ ՄԻԱՅՆ 12%-Ն Է ԿԻՐԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Այսօր մեր հանրապետությունում բիզնեսի միայն 12%-ն է կիրառում էլեկտրոնային կառավարումը: Այս մասին լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն` ընդգծելով, որ կոմիտեի նպատակն է առաջիկա տարիներին հատել 50%-ի սահամանգիծը: Ներկայացնելով բիզնեսի կողմից Էլեկտրոնային կառավարման  խնդիրներին` Գագիկ Խաչատրյանը նշել է, որ այդ ուղղությամբ տարվա ընթացքում մի շարք ոլորտային հանդիպումներ են տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով “Հարկատու-3” էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման միջոցառումներին, որոնք  եղել են 2011թ.-ի բարեփոխումների գերակա խնդիրներից` Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ տարվա ընթացքում “Հարկատու-3”-ը համալրվել է ավտոմատ կառավարման նոր ենթահամակարգերով, այդ թվում ավտոմատացվել են՝ հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրումը, ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը, ԱԱՀ-ի գծով գոյացած գերավճարների գումարների ավտոմատ վերադարձը կամ հաշվանցումը, վարչական իրավախախտումների հաշվառումը, հարկ վճարողների հաշվառման  “մեկ պատուհան”-ը:

Միաժամանակ, ըստ Գագիկ Խաչատրյանի, կատարելագործվել են էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման մեխանիզմները` ներկայումս ներդրված են 45 հաշվետվական ձևեր (տարեսկզբին՝ 28-ի դիմաց), անձնական հաշվի քարտերի վարումը, ՀԴՄ-ների գրանցումը, հարկային հաշիվների համադրումը (խաչաձև ստուգումը), տեղեկատվության ներմուծումը՝ արտաքին տնտեսական գործունեության և գանձապետարանի տվյալների մասով, հիշեցում-ծանուցումների ավտոմատ ուղարկումը, ինչպես նաև հարկ վճարողներին՝ ըստ գործունեության ոլորտների դասակարգումը, ստուգման հանձնարարագրերի և ակտերի հաշվառումը: Մաքսային ծառայության “TWM” ավտոմատ համակարգում ներդրվել է մաքսային վճարների էլեկտրոնային վճարման և մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողման ենթահամակարգերը:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01