Լուսանկարը՝ Depositphotos
08/02/2023 14:22
Արցախում մեկնարկել է ԱՁ և արտոնագրային վճար վճարող ֆիզանձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:
Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝
- անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց)՝ 136 000 ՀՀ դրամի չափով.
- արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով:
Միանվագ դրամական աջակցություն ստանալու նպատակով հարկ վճարողները http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը:
Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ
http://dimum.tax.nk.am/ կայքում:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
