Բիզնես

USD BUY - 366.50+1.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 97.95-6.04 WTI - 91.60-5.18
COMEX:  GOLD - 4572.80+1.15 SILVER - 77.51+2.13
COMEX:  PLATINUM - 1962.40+1.17
LME:  ALUMINIUM - 3649.50+0.00 COPPER - 13667.50+0.00
LME:  NICKEL - 18913.00+0.00 TIN - 54174.00+0.00
LME:  LEAD - 2011.50+0.00 ZINC - 3543.00+0.00
FOREX:  USD/JPY - 158.91-0.18 EUR/GBP - 1.1634+0.28
FOREX:  EUR/USD - 1.1634+0.28 GBP/USD - 1.3486+0.44
STOCKS RUS:  RTSI - 1144.01-1.51
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.00 NASDAQ - 26343.97+0.00
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 64996.09-0.25 TOPIX - 3938.46-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25599.45-0.03 SSEC - 4145.37-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.00 CAC40 - 8258.26+1.76
STOCKS EUR:  DAX - 25389.10+2.01
26/05/2026  CBA:  USD - 367.74-0.27 GBP - 495.86-0.59
26/05/2026  CBA:  EURO - 428.09-0.35
26/05/2026  CBA:  GOLD - 53277-39 SILVER - 896.66-0.66
Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո
13/02/2023 17:46
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո

Սյունեցի Արմենը հայրենասիրության և ընկերասիրության՝ իր բնորոշումն ու ընկալումն ունի: 26-ամյա երիտասարդի համար դասագրքային ձևակերպումներին զուգահեռ այլ իրականություն էլ կա. ապրած օրերի դասերը: Վիրավորումից հետո կյանքը բաժանել է երկու մասի՝ դրանից առաջ և հետո: Հասկացել է, որ հաղթանակներն անհրաժեշտ են ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ առօրյա կյանքում: Իր համար կարևոր հաղթանակ է համարում ոտքի կանգնելը, ընտանիք կազմելն ու առաջնեկ դստերը Մետաքսե անունով կոչելը: Արմենը սիրում է կյանքն ու հայրենիքը, հպարտանում, որ իր անունը հային է խորհրդանշում:

«Ինձ համար մի կարևոր արժեք կա. պետք ա լիարժեք իրար սիրենք ու հարգենք: Մենք ժողովուրդ չենք, մենք ազգ ենք: Պետք է մեր հայ ազգը կանգնած լինի մեր զինվորի կողքին: Դա մեր ամենամեծ փրկությունը կլինի էս օրհասական պահին: Հենց որ ամեն մեկս մեր գործով զբաղվի, թե՛ մեր պետությանը, թե՛ մեր զինվորին շատ կօգնի: 2016 թվականին, երբ զինվորական ծառայությունս ավարտել եմ, եկել եմ ծանոթացել իմ կնոջ հետ: Էն ժամանակ դեռ կինս չէր: Հետո ինչ-որ հանգամանքներ կային, որ խանգարում էին ամուսնանանք: Հետո եկավ մի պահ, որ վիրավորում ստացա: Էդ ժամանակ մենք չէինք շփվում, բայց աչքերս բացեցի ու տեսա, որ կողքիս կանգնած է»,-ասել է սյունեցի Արմեն Հարությունյանը:

Վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը, ավելի քան մեկ տարի օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Դա կարևոր է ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ,   հետվնասվածքային բարդությունները կանխելու համար: Արմենն այդ ծրագրի բուժառուներից մեկն է: Արդեն չորս ամիս ժամանակակից օրթեզ է կրում: Դրանք, ի տարբերություն ստատիկ օրթեզների, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը:

Արմենը չի սիրում խոսել վիրավորում ստանալու մանրամասների մասին կամ տրտնջալ. պահպանում է ոգու ամրությունը: Գիտի, որ շատերն են իր նման անվասայլակից անցել հենակների, հետո՝ քայլակի, ձեռնափայտի, ապա՝ սկսել քայլել օրթեզի օգնությամբ: Կարևորն իր գնահատմամբ՝ ուժեղ լինել, չհուսահատվել, սահմանել նպատակ, առաջ շարժվել և չշեղվել դրանից: Երիտասարդն իր առջև հերթական նպատակն է դրել. նոր մասնագիտություն ձեռք բերել: Սովորում է՝ գրաֆիկ դիզայներ լինելու հեռանկարը իրականություն դարձնելու համար:

Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել  մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում՝ օրթեզները նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաև ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, գործընկեր «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 120 մլն դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

26/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.74
-0.27
Եվրո (EUR)
428.09
-0.35
Ռուբլի (RUR)
5.1189
-0.0145
Լարի (GEL)
137.74
-0.05
53277
-39
Արծաթ
896.66
-0.66