Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՀՈՒՆԱՍՏԱՆ. ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
13/01/2012 12:40
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆ. ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով, ըստ ճշգրտված տվյալների, գործազրկության մակարդակը Հունաստանում կազմել է 18.2%: Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում երկրում գործազրկության մակարդակն աճել է 0.7 տոկոսային կետով, իսկ մեկ տարվա ընթացքում` 4.7 տոկոսային կետով: Այս մասին հաղորդում է Հունաստանի Elstat ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ հրապարակված ամփոփ վիճակագրական տվյալների` Հունաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը գերազանցում է 900 հազարը: Ընդ որում, միայն վերջին մեկ տարվա ընթացքում գործազուրկ է դարձել ավելի քան 200 հազար մարդ:

Հատկանշական է, որ գործազրկության խնդիրն առավել սուր է երիտասարդների շրջանում: Հունաստանում գրեթե յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը գործազուրկ է:

Նշենք նաև, որ հոկտեմբեր ամսվա վերջին դրությամբ Հունաստանում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 4.38 մլն մարդ, իսկ զբաղվածների թվաքանակը` 4.07 մլն մարդ:

Ինչպես փաստում են վերլուծաբանները` Հունաստանում ներկայումս դիտվող զբաղվածության խնդիրը պայմանավորված է այս երկրի ծանր տնտեսական ճգնաժամով, որի պայմաններում գրանցվել է համախառն պահանջարկի անկում ու աշխատատեղերի կրճատում: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` 2011 թվականի արդյունքներով Հունաստանի ՀՆԱ-ն կգրանցի շուրջ 6% անկում:

Հիշեցնենք, որ  Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41