Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. 2011Թ.-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4.6% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
16/01/2012 12:18
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. 2011Թ.-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4.6% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՀՀ ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով` 2011 թվականին մեր հանրապետությունում տնտեսական աճը կազմել է շուրջ 4.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 105.7 տոկոս: Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հայտարարության մեջ`  2011թ. արդյունքներով Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականների, կազմել է շուրջ 3201 ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, նախարարության տվյալներով` 2011թ. արդյունքներով արդյունաբերության ճյուղի` տնտեսական աճին նպաստումը կազմել է 1.7, իսկ ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերինը` 1.6-ական տոկոսային կետ: Անկում արձանագրվել է միայն շինարարության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 0.7 տոկոսային կետ)

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել են 825.36 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12.5 տոկոսով: 2011թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի) կազմել են 890.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 6.5 տոկոսով:

Արդյունքում, ՀՀ պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2011թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 1.7 տոկոսը` նախորդ տարվա 2.9 տոկոսի դիմաց: 

Ըստ գնահատականների` պակասուրդը` ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը, կազմել է 3.3 տոկոս` նախորդ տարվա 5 տոկոսի և նախատեսված 3.9 տոկոսի դիմաց:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52