
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Երևանի քաղաքապետարանում այսօր` հունվարի 16-ին, տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ զեկուցվել է, որ Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երևանում է:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` առաջիկա օրերին սպասվում է նաև մյուս խմբաքանակի ներկրումը:
Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո, երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, այս նոր ավտոբուսները կսկսեն շահագործվել: