
ՀԱԱԳԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հաագայում (Նիդերլանդներ) իր գործունեությունն է սկսել միջազգային ֆինանսական դատարանը: Այս նոր իրավաբանական կառույցը, որը ստացել է PRIME Finance (Panel of Recognized International Market Experts in Finance) անվանումն, իր գործունեությունը կուղղի աշխարհի տարբեր ներդրողների, ընկերությունների և երկրների միջև ծագող ֆինանսական վեճերը լուծմանը: Դատարանը մտադիր է իր գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ներգրավել հեղինակավոր ֆինանսիստներ և փորձագետներ: