ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` այսօր` հունվարի 23-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13234123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 793 մլն 660 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 741 մլն 660 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 52 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 487 465 671 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 10.1723 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬ունը` 10.4000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: