Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
2011Թ.-Ն ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿՐԻ ՀՆԱ-Ի 1%-Ը
23/01/2012 16:23
Կիսվել

2011Թ.-Ն ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿՐԻ ՀՆԱ-Ի 1%-Ը

2011 թվականի արդյունքներով Չինաստանի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ը ( 82,2 մլրդ ԱՄՆ դոլար): Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու տարում երկրի բյուջեի ծախսերը կազմել են 10,89 տրիլիոն յուան, իսկ եկամուտները` 10,37 տրիլիոն յուան:

Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի փոխանցմամբ` 2011 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն, տարեկան կտրվածքով, աճել է 9.2%-ով և կազմել 47.2 տրիլիոն յուան (7.5 տրիլոն դոլար):

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի միայն 4-րդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս երկրի ՀՆԱ-ն աճել է 8.9%-ով: 3-րդ եռամսյակում ցուցանիշը կազմել է 9.1%, 2-րդ եռամսյակում` 9.5%, իսկ 1-ին եռամսյակում` 9.7%: Ստացվում է, որ եռամսյակային կտրվածքով Չինաստանում գրանցվել է ՀՆԱ-ի աճի տեմպերի անկում, ինչն, ըստ վերլուծաբանների, իր մեջ ոչ մի վտանգ չի պարունակում և պայմանավորված է Չինաստանի տնտեսություն արտաքին բացասական գործոնների ներթափանցմամբ:

Նշենք, որ 2010 թվականին արդյունքներով Չինաստանում գրանցվել էր 10.4% տնտեսական  աճ:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54