24/01/2012 11:32
BBC. ԿԵՍ ՄԼՆ ԴՈԼԱՐ` ՄԱՍՆԱՎՈՐ ԽՈՒԶԱՐԿՈՒՆԵՐԻՆ
Բրիտանական BBC կորպորացիան վերջին 6 տարիների ընթացքում մասնավոր խուզարկուների ծառայությունների վրա ծախսել է շուրջ 480 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, 2005 թվականի հունվարից 2011 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կորպորացիայի աշխատակիցները մասնավոր խուզարկուների օգնությանն են դիմել 232 անգամ: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները` նման տվյալներ հրապարակել է BBC-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնը:
Ըստ ներկայացված տվյալների` միայն BBC News լրատվական նախագիծն այս տարիների ընթացքում մասնավոր խուզարկուների ծառայություններից օգտվել է 43 անգամ` ծախսելով 271.6 հազար դոլար: Ինչպես պարզաբանել է Մարկ Թոմսոնը` BBC-ն դիմել է մասնավոր խուզարկուների օգնությանը` նպատակ ունենալով ապահովել սեփական աշխատակիցների անվտանգությունը:
08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
Արծաթ
766.6
-14.92
17:45 08/09/26
