
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հրապարակել է Opera Mini բրաուզերից օգտվողների շրջանում անցկացված տոնական վիկտորինայի արդյունքները: Այսօր` հունվարի 24-ին, ընկերության գլխամասային գրասենյակում պաշտոնապես հայտարարվել են հաղթողների անունները: Վերջիններիս հանձնվել են արժեքավոր մրցանակներ:
Նշենք, որ 2011թ. դեկտեմբերի 15-ից 28-ը ներառյալ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեին մասնակցելու տոնական վիկտորինայի` բջջային հեռախոսի Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am էջը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբկայքում հրապարակված կանոնների համաձայն` վիկտորինայի մասնակիցներին առաջարկվում էր օրական պատասխանել մեկ հարցի: Օրվա հաղթող էր ճանաչվում 50-րդ ճիշտ պատասխանած մասնակիցը: