30/01/2012 11:58
ԼԱԳԱՐԴ. «ԵՎՐՈՊԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ»
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը զարգացած երկրների կառավարություններին կոչ է արել ցուցաբերել առավել մեծ ակտիվություն և շարունակել համալրել Եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ֆինանսական միջոցներն ու ֆինանսավորել ԱՄՀ-ն: Ելույթ ունենալով Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում` Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ԱՄՀ-ն այն եզակի կառույցներից է, որ կարողանում է իր գործիքներով բարձրացնել ու տարածել ընդհանուր տնտեսական կայունությունն ու վստահությունն, ինչը, սակայն, անհնար է` առանց ԱՄՀ անդամ երկրների ֆինանսական աջակցության:
«Լրացուցիչ ֆինանսական միջոցների հավաքագրումն անհարժեշտ է ոչ միայն Եվրագոտու անդամ երկրների պարտքային խնդիրների լուծման, այլև ԱՄՀ անդամ-երկրների ֆինանսական դժվարությունների հաղթահարման համար», – ընդգծել է ԱՄՀ ղեկավարը` հավելելով, որ ինքը Դավոս է ժամանակ առաջատար երկրներից ֆինանսական միջոցներ խնդրելու և «դրանք իր պայուսակում հավաքելու» նպատակով:
Քրիստին Լագարդի գնահատմամբ` աշխարհի առաջատար երկրների ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրագոտուն կհաջողվի դուրս գալ ճգնաժամից` բարձրացնելով բանկերի իրացվելիությունն ու հաստատելով իր կայուն մրցունակությունը:
18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
Արծաթ
749.29
-7.37
10:57 19/09/26
10:32 19/09/26
19:43 18/09/26
18:18 18/09/26
17:46 18/09/26
16:43 18/09/26
