ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԵՎՐՈՅԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ
ՌԴ նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը կանխատեսում է, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում եվրոյի փոխարժեքը անկում կապրի: Ըստ Ալեքսեյ Կուդրինի` չի բացառվում, որ մոտ ապագայում եվրոպական որոշ երկրներ Եվրագոտու կազմից դուրս գալու ցանկություն հայտնեն, ինչը և կհանգեցնի եվրոյի փոխարժեքի անկման: Նման զարգացման հավանականությունը ՌԴ նախկին պաշտոնյան գնահատել է 90%` նշելով, որ բացի Հունաստանից ու Պորտուգալիայից, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն արդեն նաև Իսպանիայում և Իտալիայում: