Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴՈՆՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
02/02/2012 11:36
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴՈՆՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հանդիպումը Հայաստանում ներկայացված միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից` հանդիպման նպատակն էր քննարկել դոնոր կազմակերպությունների մասնակցության և աջակցության հնարավորությունը ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման աշխատանքներին:

Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար դեսպան Ժան Քրիստոֆ Գերանդը, Հայաստանում ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի, ՎԶԵԲ-ի, ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացման հետագա քայլերը: Նա ներկաներին տեղեկացրել է նաև, որ ռազմավարությամբ նախանշված արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներից 3 ոլորտների` ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության համար արդեն իսկ մշակվել են ոլորտային ռազմավարություններ: Աշխատանքներ են տարվում մյուս 8 ոլորտների ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ:

Մասնակիցների կողմից կարևորվել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, որը հնարավորություն կստեղծի ռազմավարության առավել համակարգված և արդյունավետ իրականացմանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ դոնոր կազմակերպությունների կողմից կներկայացվեն առաջարկություններ ռազմավարության իրականացման հնարավոր աջակցության վերաբերյալ, որոնք կքննարկվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայանալիք դոնոր կազմակերպությունների հետ հաջորդ հանդիպմանը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93