Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
07/02/2012 14:51
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին: Հանդիպման ժամանակ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան: «Կարող ենք արձանագրել, որ անցնող ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի արձանագրությունների կատարման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ռուսաստանյան կողմի մեր գործընկերներին՝ կատարված աշխատանքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը: 

«Տարին հաջող էր երկկողմ տնտեսական համագործակցության առումով, ինչի արդյունքում կարողացանք հասնել երկկողմ առևտրաշրջանառության նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակին: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ առաջընթացին առաջիկայում ևս օժանդակելու և նպաստելու համար»,- ասել է Լևիտինը:

Կողմերը քննարկել են նաև «Սիտրոնիկս» ընկերության` Հայաստանում ստեղծվող ազատ տնտեական գոտիների կառավարմանը, ռուսաստանյան «Ռոսագրոլիզինգ» ընկերության կողմից լիզինգային տարբերակով մեր երկրին գյուղտեխնիկայի մատակարարմանը, ՀՀ-ում ընկերության ներկայացուցչության հիմնմանը, ինչպես նաև հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինն ստորագրել են արձանագրություն՝ քննարկման արդյունքների հիման վրա, ինչպես նաև մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը, որը մշակվել է 2011 թ. հուլիսի 8-ին Դոնի Ռոստովում կայացած հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրության հիման վրա: 
Հայեցակարգի հիմնական նպատակը երկու երկրների կողմից երկարաժամկետ համագործակցության ծրագրի ընդհանուր բազային սկզբունքների և մոտեցումների մշակումն է, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարային ուղղությունների սահմանումը: Հայեցակարգով կողմերի առջև խնդիր է դրվում դիվերսիֆիկացնել տնտեսությունը և բարձրացնել մրցունակությունը՝ տեխնոլոգիական առաջընթացի հիման վրա, ինչպես նաև իրականացնել տնտեսական և սոցիալական ոլորտների արդիականացում, արտահանման ներուժի հետևողական ավելացում և կիրառում:

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Երևանում` 2012 թ. երկրորդ կիսամյակին:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37