2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ
2011 թվականին մեր հանրապետությունում առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 2042.2 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 3.5%-ով: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:
Համաձայն ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ տարում միայն մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1294.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ մեծածախ առևտրինը` 671.4 մլրդ ՀՀ դրամ: Տարեկան կտրվածքով մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 2.2% աճ, մեծածախ առևտրի ոլորտում` 5.5% աճ:
Նշենք նաև, որ 2011 թվականի արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առևտրի տեսակարար կշիռը կազմել է 63%: