Պաշտոնական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 446.50+0.00
OIL:  BRENT - 70.70-0.42 WTI - 65.28-0.37
COMEX:  GOLD - 5176.50-0.06 SILVER - 89.70+0.56
COMEX:  PLATINUM - 2382.30+3.61
LME:  ALUMINIUM - 3170.50+2.49 COPPER - 13322.50+1.18
LME:  NICKEL - 18085.00+0.98 TIN - 53698.00+6.76
LME:  LEAD - 1990.50+1.82 ZINC - 3388.50+0.27
FOREX:  USD/JPY - 155.72-0.10 EUR/GBP - 1.1803-0.12
FOREX:  EUR/USD - 1.1803-0.12 GBP/USD - 1.349-0.50
STOCKS RUS:  RTSI - 1137.83-1.20
STOCKS US: DOW JONES - 49499.20+0.03 NASDAQ - 22878.38-1.18
STOCKS US: S&P 500 - 6908.86-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 58753.39+0.29 TOPIX - 3880.34+0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 26381.02-1.44 SSEC - 4146.63-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10846.70+0.37 CAC40 - 8620.93+0.72
STOCKS EUR:  DAX - 25289.02+0.45
26/02/2026  CBA:  USD - 377.04+0.12 GBP - 510.36+1.07
26/02/2026  CBA:  EURO - 444.91+0.9
26/02/2026  CBA:  GOLD - 62933+884 SILVER - 1099.5+31.8
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
09/02/2012 16:56
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի Մամուլի ծառայությունից:

«Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը»,- հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը ևս կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար և արդյունավետ:

«Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաև հումանիտար ոլորտում, բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ փոխգործակցության և մի շարք այլ հարցերի մասին: Պարո՛ն Նախագահ, Ձեր հաճախակի շփումները Ռուսաստանի ղեկավարության՝ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, մշտապես դրական ազդակներ են հաղորդում և օժանդակում հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը՝ նպաստելով նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կարծում եմ, որ մեր խորհրդատվությունները, որոնք նույնպես պարբերական բնույթ են կրում, նպաստում են մեր պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

26/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.04
+0.12
Եվրո (EUR)
444.91
+0.9
Ռուբլի (RUR)
4.9004
-0.0177
Լարի (GEL)
141
+0.1
62933
+884
Արծաթ
1099.5
+31.8