ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Այսօր` փետրվարի 13-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26138121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 990 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 990 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 086 591 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: