ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` փետրվարի 14-ին, տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 390 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 160 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 851 930 367 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.5939 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.7500 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ: