Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Zara-ն կփակի Ռուսաստանում մնացած խանութները
17/03/2023 18:30
Կիսվել

Zara-ն կփակի Ռուսաստանում մնացած խանութները

Իսպանական Inditex ցանցը՝ հագուստի և կոշիկի`աշխարհում խոշորագույն մանրածախ վաճառողը (ապրանքանիշերը՝ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho), հայտարարել է, որ վերջնականապես փակելու է Ռուսաստանում մնացած 269 խանութները:

Inditex-ը մոտավորապես 500 խանութ ուներ Ռուսաստանի տարածքում, որտեղ աշխատում էր ավելի քան 9 հազար մարդ, 2022 թ. մարտին ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում՝ անհնարին համարելով «գործառնությունների շարունակականության ապահովումը»:

Իսկ 2022 թ. հոկտեմբերին Inditex-ը համաձայնել է իր ռուսական ստորաբաժանումը վաճառել Լիբանանում գտնվող իր Daher group ֆրենչայզին։ Խումբը նաև պարզաբանել է, որ գործարքը նշանակում է երկրում ընկերության գործունեության դադարեցում։

«Inditex»-ը հաստատում է մնացած 269 խանութների փակումը մարտի 5-ին  գործունեությունը դադարեցնելուց հետո»,- գրում է հրատարակությունը։

Ինչպես նշվում է հոդվածում, ֆինանսական հաշվետվությունում ընկերությունը մանրամասնորեն ներկայացնում է «ակտիվների ու իրավունքների փոխանցումը՝ կապված 514 խանութներից 245-ի հետ, որոնք ընկերությունն ուներ Ռուսաստանում»:

Դրանք կազմում են ընդհանուր թվի 47.6%-ը:

«Առքուվաճառքի պայմանագրի կնքումից հետո փոխանցված տարածքներում կտեղակայվեն Daher խմբին պատկանող ապրանքանիշերի վաճառքի կետերը, որոնք ամենևին կապ չունեն Inditex խմբի հետ», – հայտնել են իսպանական ընկերությունում։ Inditex կորպորացիան հիմնադրվել է 1985-ին:

Բաժնետոմսերի հսկիչ փաթեթի պահառուն մնում է ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28