ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԿԱՐԱԺՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 820 535 000 դրամ, որից մրցակցային` 3մլրդ 650 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 170 535 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 869 001 083 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.3882 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4400 տոկոս:Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: