Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ
18/02/2012 11:31
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

2011թ.-ը բավականին ակտիվ տարի էր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի համար՝ միջազգային համագործակցության ակտիվացման և կապեր ստեղծելու տեսանկյունից: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  նախորդ տարին հագեցած էր շուկայի զարգացման նախադրյալներ ստեղծելու և 2012թ.-ին Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցներին և շահառուներին նոր ծառայություններ և հնարավորություններ առաջարկելու ուղղությամբ տարված աշխատանքներով:

Ըստ ներկայացված տվյալների` 2011թ.-ին բաժնետոմսերով առևտրի դինամիկան պահպանել է նախորդ տարվա ընթացքում ձևավորված դրական միտումը: Բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 200.3 մլն ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 57%-ով: Գործարքները կնքվել էն 7 թողարկողներին բաժնետոմսերով: Շուկայի կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմեց 53.8 մլրդ ՀՀ դրամ՝ 2.3% գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 91 գործարք 708.98 մլն ՀՀ դրամ ծավալով՝  մոտ 75%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից: 2011թ.-ի ընթացքում ցուցակվել են 2 նոր պարտատոմսեր՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և ՎԱԼԼԵՏՏԱ ՍՊԸ-ի պարտատոմսերի 4-րդ թողարկումները, իսկ «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը թույլատրվել է առևտրին 2011թ. դեկտեմբերին:

ՌԵՊՈ պայմանագրերով կնքվել է 58 գործարք 2.05 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը 45.6% պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Պետական պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 5.37 մլրդ ՀՀ դրամ, որից 39.2%-ը բաժին է ընկել կարճաժամկետ պետական պարտատոմսերով առևտին, 31.9%-ը՝ երկարաժամկետ, իսկ 28.9%-ը՝ միջնաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին:

Արտարժույթով առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 283.5 մլրդ ՀՀ դրամ (760 մլն ԱՄՆ դոլար)` 0.6%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: 2011թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով: Տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի բորսայում ձևավորված միջին կշռված փոխարժեքը կազմել է 372.93 դրամ:

Վարկային ռեսուրսների հարթակում 2011թ.-ին գործարքների ծավալը կազմել է 2,734 մլրդ ՀՀ դրամ: 2011թ.-ին գործարքների միջին ամսական ծավալը կազմել է 227.9 մլրդ ՀՀ դրամ՝ 3.5 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Միջին կշռված տոկոսադրույքը տարվա ընթացքում տատանվել է առավելագույնը 11.5%-ի և նվազագույնը 4%-ի շրջանակներում:

2011թ. վերջի դրությամբ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 158,422, որոնցից 1,004-ը` 2011թ.-ի ընթացքում բացված նոր հաշիվներ են: Դեպոզիտարիայի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը տարեվերջին կազմել է 1,616, որոնցից 132-ը միացել են Դեպոզիտարիային 2011թ.-ին:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25