ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` փետրվարի 21-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 619 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 369 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 250 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 981 695 666 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4002 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4400 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ: