
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն։
«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն։ Դրա հիմնադրման մասին համաձայնագիրը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից ՝ Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար», – ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը ԵԱՏՄ երկրների մասնակիցներին կտրամադրի ապահովագրական աջակցություն փոխադարձ և արտաքին առևտրում, կխթանի ներդրումային համագործակցության զարգացումը, կտրամադրի արտահանման վարկեր և կհամագործակցի վարկային գործակալությունների և ապահովագրողների հետ: