G20-Ը ԵՎՐՈՊԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Եվրոպան պետք է իրականացնի լրացուցիչ հակաճգնաժամային մջոցառումներ, որպեսզի կարողանա կանխել եվրոպական պարտքային ճգնաժամի հետագա խորացումը. միայն այս պարագայում G20-ի («Մեծ քսանյակ») անդամ երկրները որոշում կընդունեն ընդլայնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսավորման ծավալները: Այս մասին նշվում է «Մեծ քսանյակ»-ի անդամ երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ: Ըստ պաշտոնական աղբյուրների` ԱՄՀ-ին լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ որոշումը G20-ը կընդունի մինչև 2012 թվականի մարտ ամիսը` հիմք ընդունելով մինչ այդ եվրոպական երկրների կողմից մշակվող հակաճգնաժամային քաղաքականության սկզբունքները: