
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` փետրվարի 27-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13285125 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 421 մլն 440 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 401 մլն 440 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 000 000 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 491 129 556 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.1451 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 8.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: