Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ
02/03/2012 12:16
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ

“ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Դրայվ” սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին: Հաճախորդներին առաջարկվում են “Դրայվ-1”, “Դրայվ-5”, “Դրայվ-10” և “Դրայվ-25” սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4000 դրամ, 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ ամսեկան բաժանորդային վճարով: “Դրայվ” սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը “Դրայվ-1” սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, “Դրայվ-5”-ում ` 5ԳԲ, “Դրայվ-10”-ում ` 10ԳԲ և “Դրայվ-25”-ում ` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում` մինչև 256 kbps: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Գործարկելով շարժական ինտերնետի սակագնային փաթեթների նոր շարքն, “ԱրմենՏել” ընկերությունը հաճախորդներին առաջարկում է ոչ թե ժամանակավոր ակցիա, այլ մշտական շահավետ գներ: 3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են շարժման ազատությունը, կապի կայունությունը և որակը: Վստահ եմ, որ նոր տեսականիում յուրաքանչյուր հաճախորդ կգտնի հենց այն սակագինը, որն առավելագույնս համապատասխանում է իր պահանջներին», – նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդները կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Դրայվ” սակագնային փաթեթների միջև: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: “Դրայվ” սակագնային փաթեթներից որևէ մեկից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 5 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 5 օր հետո, մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: Մինչև մարտի 1-ը կիրառվող “Դրայվ” սակագնային փաթեթը վերանվանվել է “Դրայվ-5”-ի, առանց որևէ այլ պայմանի փոփոխության: 

“Շարժական ինտերնետ” ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն  Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02