Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է «ԿԱՆԱՉ ԴՊՐՈՑ» ՆԱԽԱԳԾԻՆ
02/03/2012 17:24
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է «ԿԱՆԱՉ ԴՊՐՈՑ» ՆԱԽԱԳԾԻՆ

Այսօր` մարտի 2-ին, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ/հաշվետու միջոցառումը: Նախագծում ընդգրկված 5 դպրոցների սաները միջոցառման ընթացքում  հանդիսատեսին ներկայացրեցին մեկ շաբաթվա ընթացքում ճամբարում ձեռք բերած գիտելիքները և ցուցադրեցին, թե  դրանք ինչպես կարելի է կիրառել գործնականում:

FPWC-ի կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» ներկայացնում է համանուն միջազգային ծրագրի հիմնական գաղափարներն ու մոտեցումները: «Կանաչ դպրոց» միջազգային նախագիծը իրականացվում է աշխարհի 43 երկրում: Նախագծում ընդհանուր առմամբ ընդգրկված է 27.000 դպրոցի 6 մլն աշակերտ և 400 հազար ուսուցիչ: «Կանաչ դպրոցի» հիմնական նպատակը աշակերտների շրջանում շրջակա միջավայրի և մշակութային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք և պատասխանատվություն սերմանելն է:

Նախագծի փորձնական փուլը հաջողությամբ իրականացվել է 2010-ին` Վանաձորի թիվ 10 դպրոցում: Նախագծի այս փուլին  մասնակցել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Ուրծաձորի, Գողթի, Նորատուսի թիվ 2 և թիվ 3 միջնակարգ դպրոցների սաները:

Հայաստանում նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Հայաստանում  Շվեյցարիայի դեսպանության աջակցությամբ: Նախագծի իրականացմանն աջակցել է նաև հիմնադրամի հիմնական գործընկեր, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Մամուլի ծառայությունից` որպես կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողական մոտեցում է դրսևորում այնպիսի հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ու պահպանումը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02