
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՕԳՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Չինաստանի կառավարությունը համոզված է, որ Եվրոպայի տնտեսական խնդիրները կրում են ժամանակավոր բնույթ և մոտ ժամանակներս կստանան լուծում: Միևնույն ժամանակ, երկրի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել օգնել Եվրոպային` տարածաշրջանի խնդիրների արագ և արդյունավետ լուծման գործընթացում և հայտարարել, որ կշարունակի իր ներդրումային քաղաքականությունը Եվրոպայում:
Հիշեցնենք, որ Չինաստանի խոշորագույն ներդրումային China Investment Corp. պետական ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է 30 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել Եվրագոտու երկրներին:
Փորձագետները գտնում են, ու Չինաստան-ԵՄ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի: