Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
07/03/2012 17:08
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի անցկացման մասին: Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան USB-մոդեմներ և “Դրայվ-10”, “Դրայվ-5”, “Դրայվ-1” սակագնային փաթեթներ` առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար:

«Կանանց տոների նախաշեմին մենք որոշեցինք անակնկալ մատուցել մեր բաժանորդներին: Մասնակցեք այս մրցույթին, կիսվեք մեր հետ գեղեցիկի տեսլականով, շնորհավորեք միմյանց և ստացեք հնարավորություն մեկ տարի շարունակ անվճար օգտվել Beeline շարժական ինտերնետից», – նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն անձիք, ում 18 տարին լրացել է, և ովքեր Beeline Armenia էջի երկրպագու են: Սույն թվականի մարտի 7-ից ժամը 17:00-ից մինչև մարտի 13-ը ժամը 12:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք լուսանկար, նկար, հեղինակային հոլովակ կամ բոլորը մեկում “Ամենագեղեցիկն իմ աչքերով”  թեմայով: Բոլոր այն աշխատանքները, որոնք կբավարարեն մրցույթի պահանջներին, մարտի 13-ին կտեղադրվեն Beeline Armenia  էջում: Այն աշխատանքները, որոնք մինչև մարտի 20-ը` ժամը 12:00 կհավաքեն ամենաշատ Like, կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

Էլեկտրոնային նամակում հեղինակը պետք է անպայման նշի Facebook-ում իր անձնական էջի հասցեն: Բոլոր նրանք, ովքեր կուղարկեն գոնե մեկ աշխատանք, կհամարվեն մրցույթի մասնակիցներ և դրանով իսկ կընդունեն մրցույթի բոլոր պայմանները, որոնք ներկայացված են Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia էջում:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48