
ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` մարտի 12-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26109122 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկ` 1 մլրդ 165 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 165 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 717 097 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3633 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7500 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: